Թուրքիան պաշտոնապես պահանջ է ներկայացրել ԱՄՆ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան ԱՄՆ-ին պաշտոնական պահանջ է ներկայացրել ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին ձերբակալելու մասին, ով մեղադրվում է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ, փոխանցում է թուրքական NTV հեռուստաալիքը:

Պաշտոնական հարցումն ուղարկել է Թուրքիայի արդարադատության նախարարությունը: Նշվում է, որ սա Թուրքիայի առաջին պահանջն է՝ ուղղված ԱՄՆ-ին:

Գյուլենը մեղադրվում է հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ, թուրքական իշխանությունները մեղադրում են նաև նրա կողմնակիցներին:

Նման հարցման հնարավորությունը քննարկվել էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Չինաստանում G20-ի շրջանակներում տեղի ուենցած հանդիպման ժամանակ:




Լրահոս