Պետք են համակարգային փոփոխություններ. ես ազնիվ ասում եմ` մեր տնտեսության վիճակը ծանր է. Կարեն Կարապետյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախ պետք է հիշեցնեմ, որ ես մեկ ու կես օր է, ինչ նշանակվել է վարչապետի պաշտոնում: Քiչ առաջ Ազգային ժողովում պատասխանելով պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հարցին` նման պատասխան հնչեցրեց նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նշենք, որ պատգամավորը, մասնավորապես, հիշեցրել էր, որ նախկին կառավարությունը որդեգրել էր մի շարք դրույթներ` պայքար կոռուպցիայի դեմ, մենաշնորհների վերացում, աջակցություն փոքր և միջին բիզնեսներին…: «Հանդիսանալո՞ւ են արդյոք այս խնդիրներն առաջնահերթություն Ձե´ր կառավարության համար»,- հարցրեց Լյուդմիլա Սարգսյանը:

«Ես անկեղծորեն ասում եմ, որ մեր տնտեսության վիճակը ծանր է»,- հավելեց վարչապետը:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս