«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից մի քանիսը նախկինում եղել են ՀՅԴ անդամներ: «Ժողովուրդ»-ը ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանից փորձեց պարզել, թե ըստ իրեն՝ ինչու էին իրենց նախկին կուսակիցները նման ծայրահեղ քայլի դիմել եւ ինչ արդյունքի հասան:
«Ճիշտ է, նրանք նախկին դաշնակցականներ են, ինչ-որ տեղ մենք միասին կյանք ենք ունեցել, ես իրենց որպես մարդ հարգում եմ, եւ շատ մեծ ափսոսանք կա մեջս, որ արդյոք իրենք զոհ չգնացին քաղաքական ինչ-որ վախկոտ մարդկանց հաշիվների, որ չփորձեցին իրենց կողքին կանգնել: Իրենց ես տեսնում էի հեռուստատեսությամբ. կար 70 տարեկան մարդ, գուցե դեռ ավելին: Այն քաղաքական գործիչները, որոնք հրապարակում գոռում էին՝ ապրեն իրենք, ապրեն իրենք, իրենք նրանցից ավելի փոքր էին, թող մի շենք էլ իրենք գրավեին, եթե դա ճիշտ ճանապարհն էր: Ախր, դրա գինը վճարեցին այդ տղերքը եւ դեռ հավանաբար վճարելու են: Տղերքը խաբվեցին»,- ի պատասխան «Ժողովուրդ»-ի հարցին՝ ասաց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: