Իմ նպատակը գյուղատնտեսության ոլորտում առաջընթաց ապահովելն է. նորանշանակ նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապատյանը ներկայացրեց նորանշանակ 4 նախարարներին եւ շնորհավորելով՝ հայտարարեց, թե մեծ ակնկալիքներ ունի նրանցից. «Ակնկալում եմ ռեալ, շատ համարձակ քայլեր, դուք այդ ոլորտից լինելով հնարավորություն ունեք Ձեր երազած ոլորտը դարձնել, երկիր փոխել, լավ միջավայր փոխել»:
«Ժողովուրդ»-ը նորանշանակ նախարարներից փորձեց պարզել, թե որն է լինելու նրանց առաջին համարձակ քայլը, եւ, առհասարակ, լինելով ազգային համաձայնության կառավարության անդամ՝ որ ազգի եւ ում համաձայնությամբ նրանք նշանակվեցին այդ պաշտոնում:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյան

-Պարո՛ն Առաքելյան, լինելով ազգային համաձայնության կառավարության անդամ՝ ո՞ր ազգի եւ ո՞ւմ համաձայնությամբ նշանակվեցիք գյուղատնտեսության նախարար:

-Որ ազգի՞, գնացի, հետո առանձին կխոսենք :

-Կկարողանա՞ք 7 ամսվա ընթացքում գյուղատնտեսության ոլորտում առաջընթաց ապահովել:

-Դա է լինելու իմ նպատակը:

-Իսկ եթե չկարողանաք նպատակը իրականացնել, հրաժարական կտա՞ք:
-Շատ բարդ հարց եք տալիս, ես չեմ ինձ հաստատել, ես չեմ ինձ բերել, ինձ առաջարկել են եւ հաստատել են, եթե պետք լինի …:

-Իսկ Ձեր առաջին համարձակ քայլը ո՞րն է լինելու գյուղատնտեսության ոլորտում:

-Կտեսնեք:




Լրահոս