Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարում ընթանում է Գևորգ Սաֆարյանի գործով դատական նիստը: Գևորգ Սաֆարյանի դահլիճ մտնելուն պես նրա աջակիցները սկսեցին ծափահարել և վանկարկել:
Այսօրվա նիստին վկաների մեկը ցուցմունք տվեց նշելով, որ ականատես է եղել ոստիկանների և քաղաքացիների միջև քաշքշուկին, սակայն կոնկրետ անձանց չի ֆիքսել:
Վկայության մեջ նա նաև նշեց, որ լսել է, թե ինչպես են քաղաքացիները հայհոյում ոստիկաններին, իսկ թե ինչից է ենթադրել, որ հայհոյողները քաղաքացիներն էին, վկան դժվարացավ պատասխանել, ինչը հարուցեց դահլիճի դժգոհությունը:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանն այսօրվա նիստում որոշեց, որ նիստին չներկայացած վկաների պետք է բերման ենթարկել:
Այժմ դատարանն անցել է փաստաթղթերի ուսումնասիրության փուլին, որից հետո Գևորգ Սաֆարյանը հանդես կգա հայտարարությամբ: