Ադրբեջանը հարյուրավոր անօդաչուներ է պատվիրել և հայտարարել՝ «հայկական «Իսկանդեր»-ների ժամկետն անցել է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը «Zərbə» հարյուրավոր անօդաչ թռչող սարքեր է պատվիրել: Այս մասին, ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը:

««Zərbə» անօդաչ թռչող սարքերը մահվան ուրվական են դարձել հայկական բանակի համար: Այժմ բանակցություններ են ընթանում Պն-ի հետ: Հարյուրավոր անօդաչուներ են պատվիրվել: Օրերս պայմանագիր է կնքվել»,-ասել է Ջամալովը:

Նա նաև մեկնաբանել է Երևանում տեղի ունեցած զորահանդեսը: Նրա խոսքով՝ «Հայաստանին Ռուսաստանի մատակարարած «Իսկանդեր»-ների ժամկետն անցել է»:




Լրահոս