Ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան և ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունը դադարեցրել են միջուկային համագործակցությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ պետդեպարտամենտում տեղյակ են, սակայն «դեռևս պաշտոնական ծանուցում» չեն ստացել ռուսական կողմից: Այդ մասին հայտարարել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները:
«Եթե այդ հաղորդագրությունները համապատասխանում են իրականությանը, ապա նման քայլը ցավալի է: Մենք ցավում ենք, որ Ռուսաստանը նման որոշում է կայացրել, նման համագործակցությունը շահավետ է երկու կողմերի համար»,-հայտարարել է Թոները: