Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էյրոն իր ափսոսանքն է հայտնել՝ կապված այն բանի հետ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել է Փարիզ կատարելիք այցը, փոխանցում է Europe1-ը:
«Վլադիմիր Պուտինը հրաժարվել է Փարիզում քննարկել Սիրիայի իրավիճակը: Հենց դրա վրա է անհրաժեշտ ուշադրություն դարձնել: Եվ դա այն է, ինչի համար ես ցավում եմ»,-ասել է Էյրոն:
«Մենք այդ հարցը ցանկանում ենք քննարկել ռուսների հետ»,-հավելել է նա: