Թուրքիա-Սիրիա հակամարտության սրացման, առաջիկա գործողությունների և զարգացումների շուրջ ArmLur.am-ը զրուցել է թուրքագետ Վիգեն Հովսեփյանի հետ:
Վերջինս, անդրադառնալով այս խնդրին, նշեց` այս պահին խնդիրը Սիրիայի մասնատումն է և երկար ժամանակ խոսակցություն է գնում այն մասին, որ Սիրիան պետք է բաժանվի մի քանի սեկտորի:
«Թուրքիան մի պահ վտանգ զգաց, որ այդ վերաբաժանումից անջատվում, մեկուսանում է: Եւ Թուրքիան որոշեց, այնուամենայնիվ, Ռուսաստանի հետ իր հարաբերությունները կարգավորել»,- ասաց նա:
Թուրքագետի կարծիքով՝ այս սրացումը Արևմուտքի, Ռուսաստանի և, հիմա նաև, Թուրքիայի ընդհանուր խաղի մի մասն է միայն:
«Սրա վերջը կարող է լինել համապարփակ համաձայնագիր ստորագրելուց հետո, բայց ոչ թե Սիրիայի և Թուրքիայի միջև, այլ բոլոր հակամարտող կողմերի»,- ընդգծեց Հովսեփյանը:
Ըստ նրա՝ մենք չպետք է սպասենք, որ Թուրքիա-Սիրիա հարաբերություններում խաղաղություն կլինի կամ տրված պահը կդադարի` մինչև բոլոր կողմերը իրենցը չստանան, այդ թվում նաև Ասադին:
Լիդա Եղիազարյան