Ամեն ինչ արվում է Թուրքիայի դրդմամբ. Մանվել Եղիազարյանը` սահմանային լարվածության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ադրբեջանական կողմը կրկին դիվերսիոն ներթափանցման փորձ է իրականացրել, սակայն անհաջողության մատնվելով կրկին ետ շպրտվել: Վերջին օրերին սահամանային լարվածություն է նկատվում: ArmLur.am-ն այս մասին զրուցեց ազատամարտիկ Մանվել Եղիազարյանի հետ:

Վերջինիս կարծիքով՝ սահմանային լարվածությունը կատարվում է Թուրքիայի դրդմամբ: Ադրբեջանն ուզում է անընդհատ պարտադրել, որ հանձնեն 5 շրջանները, բայց, քանի որ Հայաստանը հարցին հստակ պատասխան չի տալիս, ոչ մի հարցին:

«Այս ձևով նրանք փորձում են ասել, որ ուժով ձեզ կստիպենք 5 շրջանները հանձնել: Այս և մնացած օրերի հարձակումները դրա արդյունքն են»,- ասաց նա:

Մանվել Եղիազարյանը վստահեցնում է, որ վախենալ պետք չէ.«Մենք պարտավոր ենք ամուր պահել մեր սահմանները: Ես կարծում եմ սա  ընդամենը ներքաղաքականության արդյունք է»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս