Քաղաքացիների ընդունելությունները կկազմակերպվեն նոր ժամանակացույցով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարգելի համաքաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետի որոշման համաձայն՝ մայրաքաղաքի բնակչությանը հուզող խնդիրներին ծանոթանալու և բարձրացված հարցերին արագ արձագանքելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից քաղաքացիների ընդունելությունները ս.թ. հոկտեմբերի 24-ից կկազմակերպվեն հետևյալ ժամանակացույցով.

Երկուշաբթի
Ժամը 14:00-16:00. Անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյան
Ժամը 16:00-18:00. Կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյան

Երեքշաբթի
Ժամը 14:00-16:00. Առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյան
Ժամը 16:00-18:00. Սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյան

Չորեքշաբթի
Ժամը 14:00-15:00. Երևանի քաղաքապետի խորհրդական Հրաչյա Մուրադյան,
Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ
Անդրանիկ Քասարյան
Ժամը 17:00-18:00. Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ
Հայկ Ասատրյան

Հինգշաբթի
Ժամը 14:00-15:00. Առևտրի և սպասարկումների վարչության պետ Արման Եդոյան
Ժամը 15:00-16:00. Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյան

Ուրբաթ
Ժամը 14:00-16:00. Հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյան
Ժամը 16:00-18:00. Աշխատակազմի այլ կառուցվածքային ստորաբաժանումների մասով՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի լիազորած ստորաբաժանման ղեկավար

Երևանի քաղաքապետարան




Լրահոս