ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին։
Հանդիպման ընթացքումքննարկվել են առողջապահության ոլորտում երկու հարևան երկրի համագործակցության ընդլայնման և խորացման հնարավորությունները։
Լևոն Ալթունյանն առողջապահական գլոբալ մարտահրավերների հաղթահարման գործում կարևորել է փոխհամագործակցություննառողջ ապրելակերպի խթանման և ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում։
Դեսպանը նշել է, որ իր երկրի առողջապահության կազմակերպիչներին հետաքրքրում են Հայաստանում մանկական, մասնավորապես` նորածնային մահացության ցուցանիշների բարելավմանն ուղղված ծրագրերը և դրական փորձը։
Քննարկվել են առաջիկայում փոխայցելություններին, առանձին միջոցառումների կազմակերպմանը վերաբերող և այլ հարցեր։
Երկուստեք կարևորվել է հարևան երկու երկրի փոխհամագործակցությունն առողջապահության ոլորտում առավել նպատակային և արդյունավետ դարձնելը։