«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Վանաձոր» բժշկական կենտրոնի շուրջ տեւական ժամանակ է՝ աղմուկը չի դադարում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ծննդատան բաժանմունքի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Շահվերդյանը դեռեւս 2013-ին ծնունդ է ընդունել, որից հետո ծննդկանին նարկոզից դուրս չեկած վիճակում մենակ է թողել եւ հեռացել, ինչի հետեւանքով ծննդկանը արդեն 3,5 տարի է՝ կոմայի մեջ է: Այս դեպքով քրեական գործ է հարուցվել, որը հետագայում կարճվել է:
Հիվանդանոցը ծննդկանի հարազատներին պարտավորվել էր դրամական փոխհատուցում վճարել: Ներկայումս ԲԿ-ն քաղհայց է ներկայացրել Դավիթ Շահվերդյանի եւ անեզթոզոլոգ Ալվարդ Հայրապետյանի դեմ՝ ետ պահանջելով տուժած ծննդկանի հարազատներին վճարված գումարը: Շահվերդյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հրաժարվեց վերը նշված դեպքը մեկնաբանել, ինչպես նաեւ հորդորեց այն չհամեմատել մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած միջադեպի հետ: Հիշեցնենք, որ Դ. Շահվերդյանի անունը կապվում է նաեւ հոկտեմբերի 18-ին նույն ԲԿ-ում ծննդկանի մահվան դեպքի հետ»:
Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում: