Պուտինը հարձակում է նախապատրաստում Հալեպում. Times

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է լայնամասշտաբ ռազմական օպերացիա սկսել սիրիական Հալեպ քաղաքում մոտակա մեկ շաբաթում: Այս մասին գրում է բրիտանական The Times պարբերականը՝ հղում անելով արևմտյան հետախուզության տվյալներին:

Պարբերականը նշում է, որ ՌԴ նախագահը պլանավորում է օգտագործել Վաշինգտոնում նախագահական ընտրությունների ժամանակ քաղաքական դադարը, որպեսզի օգնի իր դաշնակից Սիրիայի նախագահ  Բաշար Ասադին:

Հետախուզության տվյալներով՝ Ռուսաստանի միակ ավիակիրը՝ «Ծովակալ Կուզնեցով»-ը, մոտեցել է Սիրիայի ափերի մոտ, որպեսզի օգտագործվի Հալեպի ուղղությամբ ավիահարվածներ հասցնելու համար:

Արևմտյան հետախուզության աղբյուրը զգուշանում է, որ Մոսկվայի նման գործողությունները կարող են քաղաքում «հումանիտար աղետի» վերածվել, որտեղ ներկայումս մոտ 275 հազար մարդ է բնակվում:

Ավելի վաղ հաղորդվել է, որ «Ծովակալ Կուզնեցով» նավը նկատվել է Ալժիրի ափերի մոտ:




Լրահոս