Գիշերային ակումբներում ունե՞նք տարիքային սահմանափակում. վարչապետը հանձնարարական տվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ տվեց, որոնցից մեկը վերաբերվում էր 18 տարին չլրացած անձանց ծխախոտ և ալկոհոլային խմիչքներ վաճառելու խնդրին:

«Այս առումով անհրաժեշտ է նաեւ ուշադրություն դարձնել տարբեր սրճարաններին, ակումբներին եւ զվարճանքի այլ վայրերին: Կարեւորագույն խնդիր է»,- նշեց վարչապետը:

«Ես ճիշտն ասած չգիտեմ, մենք գիշերային ակումբներում ունե՞նք տարիքային սահմանափակում, թե՝ չէ»,- դիմելով կառավարության անդամներին հարցրեց Կարեն Կարապետյանը և նշեց. «Պետք է մտցնել»:




Լրահոս