Մենք անհամբերությամբ սպասում ենք Համբուրգի հանդիպմանը. Ուորլիք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են աշխատել կողմերի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցով հետագա քայլերի համար: Այս մասին, ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Մենք անհամբերությամբ սպասում ենք Համբուրգի հանդիպմանը և պատրաստ ենք աշխատել կողմերի հետ բազմակողմանի կարգավորման հասնելու համար»,-ասել է Ուորլիքը:

Համբուրգում տեղի կունենա ԵԱՀԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների Խորհրդի նիստը: Նիստին կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները:




Լրահոս