«ԱՄՆ-ում նոր դարաշրջան է սկսվում: Ես ցանկանում եմ, որ ԱՄՆ-ի ժողովրդի ընտրությունը շահավետ լինի»: Այս մասին, ինչպես հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ մեկնաբանելով Թրամփի հաղթանակը:
«ԱՄՆ-ում տեղի ունեցան նախագահական ընտրությունները, որի արդյունքում դեմոկրատներն իշխանությունը հանձնեցին հանրապետականներին: Դա ամերիկացի ժողովրդի ընտրությունն է: Ցանկանում եմ, որ դա նպաստի աշխարհում իրավունքի և ազատության հարցերում արդյունավետ գործողություններին»,-ասել է Էրդողանը: