Այսօր ՀՀ ԱԺ-ում ընթանում է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստը, որի օրակարգում մի քանի հարցեր են ընդգրկված, իսկ նիստից հետո էլ համատեղ հայտարարություն է նախատեսված:
Լրագրողների հետ զրույցում ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակն անհանգստություն է առաջացնում, և իրենք հետևում էին ապրիլյան իրադարձություններին:
«Կային պահեր, երբ հույս կար, թե կարող է լուծվել հիմնախնդիրը: Մենք երեկ այս հարցը մանրամասնորեն քննարկել ենք ՀՀ ԱԳՆ-ի և ՀՀ Պաշտպանության նախարարի հետ: Նրանք նշեցին, որ պատրաստ են առաջ շարժվել և խանգարողը Բաքուն է», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան