«Լիվերպուլ»-ը հետաքրքրված է Կվինսի Պրոմեսի ծառայություններով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Լիվերպուլը» հետաքրքրված է Մոսկվայի «Սպարտակի» և Նիդերլանդների հավաքականի կիսապաշտպան Կվինսի Պրոմեսի ծառայություններով, հայտնում է «Liverpool Echo»-ն:

Ակումբը ցանկանում է Պրոմեսի շնորհիվ ուժեղացնել թիմի կազմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի հարձակվող Դենի Ինգսը ծանր վնասվածքի պատճառով չի կարող օգնել իր թիմին մինչև մրցաշրջանի ավարտը:




Լրահոս