Երևաննախագիծը «NOPRIZ» մրցույթում առաջին տեղ է նվաճել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքաշինության նախարարությունը դեռևս անցյալ տարի ՌԴ-ում ժողովրդականություն վայելող «NOPRIZ» (Ռուսաստանի նախագծողների և հետազոտողների ազգային միավորում) մրցույթին մասնակցելու առաջարկ էր ստացել և ներկայացրել հայաստանյան մի շարք առաջատար նախագծային ընկերությունների և ճարտարապետական արվեստանոցների անուններ, որոնց թվում էր նաև՝ «Երևաննախագիծ» ընկերությունը:

Եվ ահա, նոյեմբերի 18-ին մասնագիտական «NOPRIZ» -ի լավագույն նորարարական կառույց 2016 մրցույթում «Երևաննախագիծ» ինստիտուտի հեղինակած (խմբի ղեկավար, ճարտարապետ Սիրեկան Օհանյան) ուսումնամարզային համալիրը (պատվիրատու՝ Գազպրոմ Արմենիա ՓԲԸ) միանգամից երկու՝ «Լավագույն բազմաֆունկցիոնալ կառույց» և «Լավագույն կառույց կրթության բնագավառում>> անվանակարգերում՝ առաջին մրցանակի է արժանացել:

Հյուրերին, այդ թվում նաև՝ արարողությանը մասնակցող «Երևաննախագիծ» ՓԲԸ ներկայացուցչին, մրցանակներ և դիպլոմներ է հանձնել «NOPRIZ» -ի նախագահ, ՌԴ ժողովրդական ճարտարապետ Միխայիլ Պոսուխինը, որը ղեկավարում է նաև «Մոսպրոյեկտ»-2 նախագծային ընկերությունը:

Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՌԴ և Մոսկվայի քաղաքաշինության և ճարտարապետության բնագավառի հայտնի դեմքեր, ճարտարապետներ, քաղաքաշինարարներ:

unnamed-5

unnamed-4




Լրահոս