Դալայ Լաման մտադիր է հանդիպել Թրամփի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ Լաման հայտարարել է, որ մտադիր է հանդիպել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ նրա երդմնակալությունից հետո, փոխանցում է Reuters գործակալությունը:

«Կարծում եմ, որ ես կմեկնեմ ԱՄՆ, որպեսզի հանդիպեմ նոր նախագահի հետ»,-ասել է նա:

Նա նաև նշել է, որ «նախընտրական քարոզարշավի ընթացքում թեկնածուներն իրենց ազատ մտքերն են հայտնում», սակայն ընտրվելուց հետո նրանք պետք է պատասխանատվություն կրեն իրենց խոսքերի համար:

Reuters-ի տեղեկություններով՝ Դալայ Լաման ընդգծել է, որ ԱՄՆ-ն մշտապես «ազատ աշխարհի առաջատար պետություն» է համարել:




Լրահոս