Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է ԱՄՆ-ից «բարձր որակավորում ունեցող տղաների» վարձակալման մտադրության մասին, ովքեր կաշխատեն «սպեցնազի» ուժերի պատրաստման համար նախատեսված կենտրոնում, որը ստեղծվում է Չեչնիայում, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
«Պլանավորվում է նախնական փուլում մինչև 200 մարդ ներգրավել: Նրանք աշխարհում լավագույն մասնագետներն են»,-հայտարարել է Կադիրովը:
Ընդ որում, նա հայտնել է, որ ԱՄՆ-ից տասնյակ հայտեր են ներկայացվել աշխատանքի համար:
«Նրանք մեծ հեղինակություն ունեցող մարդիկ են: Չպետք է հերքել այն փաստը, որ ԱՄՆ-ում իսկապես բարձր որակավորում ունեցող տղաներ կան, որոնք մասնակցել են Լատինական Ամերիկայում, Ասիայում, Աֆրիկայում հատուկ օպերացիաներին»,-պարզաբանել է Կադիրովը: