Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկվածներից մեկն արտառոց պատմության մեջ է ընկել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2016 թվականի հուլիսի 7-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթունի դատարան է մտել արտառոց մի քրեական գործ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մի քաղաքացի՝ Թերեզա Սարգսյան անունով, հանդիպել է հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկում կրող Էդուարդ Գրիգորյանի մոր հետ, նրան առաջարկել օգնել՝ որդուն ազատ արձակելու հարցում: Եւ որպեսզի ամեն ինչ համոզիչ լինի, Թերեզան ասել է, թե կարող է օգնել, որպեսզի Էդուարդ Գրիգորյանի նկատմամբ համաներում կիրառվի, կամ նրան ներում շնորհեն:

Ահա, այսպես հոկտեմբերի 27-ի ահաբեկչության մասնակիցներից Է. Գրիգորյանի մայրը Թերեզա Օհանյանին 4 մլն 903 հազար դրամ (մոտ 12 հազար ԱՄՆ դոլար) գումար է տվել, որը վերցրել է փողն ու անհետացել: Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ահաբեկիչները ԱԺ դահլիճում գնդակահարեցին 8 մարդու, այդ թվում եւ ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին եւ վարչապետին՝ սպարապետ Վազգեն Սարգսյանին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս