Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Անկարայում մահափորձից հետո մահացել է Թուրքիայում ռուս դեսպան Անդրեյ Կառլովը:
Դեպքին անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ն և Կրեմլը:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղյակ է կատարվածի մասին և ակնկալում է լսել ՌԴ ԱԳՆ-ի և հատուկ ծառայությունների ղեկավարների զեկույցը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ռուսական կողմը կոնտակտի մեջ է թուրք պաշտոնական անձանց հետ:
Ավելի վաղ համացանցում էր հայտնվել ռուս դեսպանի սպանության պահը: