Սեյրան Օհանյանին խորհուրդ է տրվում քիչ լսել թույլ սեռի ներկայացուցիչներին ու գործել համարձակ. 2017-ի հորոսկոպ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղեցկության գերի դարձած ՀՀ պաշտպանության նախկին վագր նախարար Սեյրան Օհանյանի համար կապիկի տարին դառն էր: Նրա պլանները ձախողվեցին, եւ կորուստներ եղան:

Միակ հաղթանակը լրատվական դաշտի նկատմամբ էր, ինչը «ծանր նստեց» Օհանյան ընտանիքի վրա: Աստղերը հուշում են, որ աքաղաղի տարում անհանգստություն կլինի Ձեր կյանքում, կբախվեք դավաճանության տարբեր դրսեւորումների, կբանակցեք ու ճանապարհ կանցնեք այնպիսի մարդկանց հետ, ում ողջ կյանքում քննադատել ու ծաղրել եք:

Հաղթանակի միակ ճանապարհը աքաղաղի տարում անցնում է ֆինանսական կորուստների ուղով: Խորհուրդ է տրվում քիչ խոսել, քիչ լսել թույլ սեռի ներկայացուցիչներին ու գործել համարձակ: Միեւնույնն է՝ հետդարձի ճանապարհ չկա: Միայն թե ռազմավարական գործընկերները տեր կանգնեն իրենց խոստումներին:

Աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում

Պետական եւ քաղաքական այրերի ապագան գուշակեց Թագուհի Թովմասյանը

 




Լրահոս