Ալիկ Սարգսյանը նոր պաշտոնի հավակնություններ ունի. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որը պաշտոնանկությունից հետո նշանակվեց Սերժ Սարգսյանի խորհրդական, ցանկանում է դառնալ Արտակարգ իրավիճակների նախարար և փորձում է ստանալ վերջինիս «դաբրոն»։

Հիշեցնենք, որ այդ պաշտոնը թափուր մնաց անցած տարեվերջին Արմեն Երիցյանի մահից հետո, և այժմ ժամանակավոր պաշտոնակատար է փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը։ Ալիկ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն այդ պաշտոնին նշանակելու վերաբերյալ առաջարկություն չի արվել, ինքը նման քննարկման մասին տեղյակ չէ։ Սարգսյանը, սակայն, չհերքեց, որ եթե ԱԻ նախարարի պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ առաջարկություն լինի, ինքն այն կընդունի։ «Ես զինվորական մարդ եմ, ինձ ուր ուղարկեն, կաշխատեմ։ Եթե ասեմ ցանկության չունեմ, դա ձևականություն կլինի, բայց ինձ նման առաջարկ չի եղել։ Իսկ թե այդ խոսակցությունները որտեղից են գալիս, չեմ կարող ասել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս