Ընտանիքի փոքր տղան էր. գյուղապետը` Արցախում զոհված զինծառայողի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած  Անդրանիկ Մուսիկյանը Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղից էր:

ArmLur.am-ի հետ զրույցում  Գեղհովիտի գյուղապետ Վարդան Պողոսյանը նշեց, որ Անդրանիկը ընտանիքի փոքր տղան էր, ուներ երկու ավագ եղբայր:

Ըստ նրա՝ Մուսիկյանների ընտանքին ապրում է սոցիալական դժվարին պայմաններում:

Հիշեցնեք, որ այսօր ՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող 1997թ. ծնված Անդրանիկ Սմբատի Մուսիկյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Լիդա Եղիազարյան




Լրահոս