Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանի ղեկավարությանն առաջարկել է լուծել բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալության հետ կապված խնդիրը, ով Բաքվի պահանջով ձերբակալվել էր Բելառուսում Արցախ այցի պատճառով:
Իսրայելի ծրագրի համաձայն՝ Լապշինը նամակ կհղի Ադրբեջանի կառավարությանը՝ հրապարակայնորեն ներողություն խնդրելով Լեռնային Ղարաբաղ կատարած այցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին հնչեցրած մեղադրանքների համար, ապա Լապշինն ազատ կարձակվի, հաղորդում է իսրայելական Haaretz պարբերականը:
Բլոգեր Լապշինը՝ առավել հայտի որպես «Puerrtto», ով ունի 3 քաղաքացիություն՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Իսրայելի, դեկտեմբերի 15-ին Բաքվի պահանջով ձերբակալվել էր Մինսկում: Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Լապշինի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել՝ 2015թ. կրկին Լեռնային Ղարաբաղ այցելելու համար, այն բանից հետո, երբ 2011թ. այցի համար ներառվել էր Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում»: