Քաղաքապետարանի ու թաղապետարանների աշխատակիցները չեն ներկայանում աշխատանքի. ՀՀԿ շտաբներում «ուսուցում են անցնում». «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս օրերին Երեւանի քաղաքապետարանի ու թաղապետարանների աշխատակիցների մեծ մասը պարզապես չի ներկայանում աշխատանքի: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ քաղաքապետարանի ու թաղապետարանի աշխատակիցներն ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ի եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից ներկայացված են լինելու տեղամասային ընտրական հանձնաժողովներում` որպես այդ հանձնաժողովների անդամներ: Ու այդ պատճառով էլ նրանք այս օրերին աշխատանքի ներկայանալու փոխարեն գնում են ՀՀԿ շտաբներ` «ուսուցում անցնելու»: Ու արդյունքում տուժում է աշխատանքը, որի վրա իշխանությունները «խառը օրերին» վաղուց թքած ունեն»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս