Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում «Էյբարին» հաղթելուց հետո հայտնել է, որ «կապտանռնագույններին» դեռ մեծ աշխատանք է սպասվում:
«Գոհ եմ նրանից, թե ինչ արեց թիմս: Սակայն դեռ բավականին հեռու ենք այն մակարդակից, որն անհրաժեշտ է մեր առաջ դրած նպատակներին հասնելու համար»,- ասել է նա: