Ամեն օր մենք հազարավոր նշաններ ենք տեսնում: Եվ դրանցից շատերի նշանակության մասին չգիտենք:
Մտածե՞լ եք, թե ինչ են նշանակում, օրինակ, այս հայտնի նշանները:
«&» նշան
Լատինական et (անգլերեն՝ and) միակցությունն է, այսինքն՝ «և»: Այն հորինել են դեռևս Հին Հռոմում:Հետագայում այդ նշանը լայն տարածում գտավ Եվրոպայում և Ամերիկայում:
Սրտի նշան
Բոլորը գիտեն, որ «սերն ապրում է սրտում», և բոլորը գիտեն, որ իրական սիրտը տարբերվում է սրտի նշանից: Այդ առումով կա մի քանի վարկած, թե ինչու է սիրտը նման ձև պատկերվում: Վարկածներից մեկն այն է, որ դրանք երկու կարապ են, որոնք միանում են միմյանց և սրտի ձև ընդունում: Մյուս վարկածի համաձայն՝ այն պատկերում է կանացի հետույքը: Մեկ այլ վարկածի համաձայն՝ այն բաղեղի տերևի ձև ունի: Հույների մոտ ծաղկամանների վրա այն սովորաբար պատկերվում էր Դիոնիս աստծո հետ, ով կրքի հովանավոր էր:
Bluetooth
Х դարում Դանիայում ղեկավարում էր թագավոր Հարալդ Բլատանդը, ում «կապույտ ատամ» էին կոչում, քանի որ նա շատ էր սիրում հապալաս, և նրա ատամներից մեկը միշտ կապույտ էր լինում: Bluetooth (անգլ. «կապույտ ատամ») նախատեսված է մեկ ցանցում մի քանի սարքերի միավորման համար: Իսկ միացված տառերը թագավորի անվան առաջին տառերն են:
Բժշկության նշանը
Քչերը գիտեն, որ բժշկության նշանը (երկու օձ և թևեր) սխալ է համարվում: Ըստ լեգենդի՝ Հերմեսի մոտ (հռոմեացիների մոտ՝ Մերկուրի) կար կախարդական գավազան, որը հենց այդ տեսքն ուներ: Դրա օգնությամբ դադարեցվում էր ցանկացած վեճ, սակայն բժշկության հետ այն որևէ կապ չուներ: Ավելի քան 100 տարի առաջ ԱՄՆ-ի զինվորական բժիշկներն այն շփոթեցին Ասկլիպիոսի գավազանի հետ, որի վրա չկային թևեր և կար միայն մեկ օձ, Ասկլիպիոսը բժշկության հին հույն աստված էր, և այդ իսկ պատճառով սխալը հասկանալի էր:
«Power» նշան
Այն կարելի է նկատել գրեթե ցանկացած սարքի վրա: Դեռևս 40-ականներին ինժեներներն այն օգտագործում էին առանձին անջատիչների համար, 1-ը նշանակում էր «միացված է», իսկ 0-ն՝ «անջատված է»:
Խաղաղության նշան
N և D տառերը նշանակում են «միջուկային զինաթափում» (անգլ. nuclear disarmament):
«OK» նշան
Շատերը գիտեն, որ այն նշանակում է «ամեն ինչ կարգին է»: Սակայն ոչ բոլոր երկրներում է այդպես: Օրինակ, Ֆրանսիայում համարվում է, որ մարդը, ում այն ուղղված է, կատարյալ «զրո» է: Կա վարկած, որ այն առաջացել է ԱՄՆ 8-րդ նախագահ Մարտին Վան Բյուրենի ծննդավայրի կրճատումից ՝ Old Kinderhook, Նյու Յորք նահանգ:Ինչպես նաև կա վարկած, որ ԱՄՆ նախագահն այն օգտագործում էր որոշումներ ընդունելու ժամանակ, նա գրում էր all correct գերմանական ոճով՝ oll korrekt, կրճատ՝«O.K.»: