«Ծաղկահովիտի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հօգուտ «Ֆլեշ»-ի կբռնագանձվի կես միլիոն դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել էր, որ Սերժ Սարգսյանի մտերիմ, գործարար Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ՍՊԸ-ն մի շարք ընկերությունների դեմ դատական հայց է ներկայացրել: «Ֆլեշը» տարբեր ընկերությունների բենզին էր մատակարարել, սակայն մատակարարած ապրանքի դիմաց գումարը գնորդները չեն վճարել:

2015 թվականի մայիսի 6-ին «Ֆլեշը» դիմել էր Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով, որ «Ծաղկահովիտի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հօգուտ «Ֆլեշ»-ի բռնագանձվի կես միլիոն դրամ: Եվ ահա շուրջ 6 ամիս տեւած քննությունից հետո գործը նախագահող դատավորը բավարարել է ընկերության դիմումը եւ պարտադրել հիվանդանոցին մարել Բարսեղ Բեգլարյանին ունեցած կես մլն դրամ պարտքը:




Լրահոս