Ինչու է Արթուր Սարգսյանը հացադուլ հայտարարել. պարզաբանում է ՔԿ վարչությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից ArmLur.am-ը տեղեկանում է, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արթուր Սարգսյանի եղբայրը լրագրողներին հայտնել է, որ այսօր` փետրվարի 10-ին, հարազատները հանձնուք են տարել վերջինիս, սակայն հիմնարկի աշխատակիցները սնունդն իբր չեն ընդունել` պատճառաբանելով, թե Ա. Սարգսյանը գտնվում է հացադուլի մեջ:

Քրեակատարողական ծառայությունը հարկ է համարում պարզաբանել, որ Ա. Սարգսյանն այսօր` ժամը 13:00-ի սահմաներում, բողոքելով իր դեմ հարուցված քրեական գործից, հացադուլի դիմում է ներկայացրել, և նրա` իր կողմից հանձնուքից գրավոր կերպով հրաժարվելը պայմանավորված է իր` հացադուլի մեջ գտնվելու հանգամանքով:




Լրահոս