ՀՀԿ ցուցակում տեղ չի եղել, Խաչիկ Մանուկյանը ԲՀԿ ցուցակ է մտել. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր, գործարար  Խաչիկ Մանուկյանը  կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել և  միացել Ծառուկյան դաշինքին:

«Հայկական Ժամանակ»-ի հարցին՝  ինչո՞ւ ՀՀԿ-ից դուրս գալու և  Ծառուկյան դաշինքին միանալու  որոշում կայացրիք, նա պատասխանել է. «Այս խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեի,  և սկսել էի նախապատրաստվել: Մասնակցելու համար անհրաժեշտ էր, որ  որևէ դաշինքի կամ կուսակցության  ցուցակում ընդգրկված լինեի:  ՀՀԿ-ն մեր մարզում իր բոլոր  ռեյտինգային թեկնածուներին  առաջադրել էր,  ինձ համար տեղ չկար,  դրա համար էլ Ծառուկյան դաշինքով եմ մասնակցելու»:

Հարցին՝  Դո՞ւք եք դիմել, ՀՀԿ-ն Ձեզ մերժել է, պատասխանել է. «Չմերժեց,  պարզապես նրանց ցուցակի մեջ իմ անունը չգրվեց: Ես չէի դիմել, ես սպասում էի:  Կուսակցությունն է որոշում, թե ում առաջադրի:  Հավանաբար, ստուգել-տեսել են, որ իմ վարկանիշը մի փոքր ցածր է եղել, դրա համար էլ ինձ չեն ընդգրկել և ավելի բարձր վարկանիշ ունեցող  թեկնածուների են ընդգրկել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս