Շենգավիթի դատարանի նախագահի բացակայությունը դժգոհության ալիք է բարձրացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Դավիթ Բալայանը արդեն տեւական ժամանակ է, ինչ դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն դեռեւս չի գնում աշխատանքի: 2017թ. հունվարի 28-ին գրել էինք, որ Սահմանադրական դատարանի անդամներից Կիմ Բալայանի որդին՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Դավիթ Բալայանը, հրազենային վիրավորումով տեղափոխվել էր առաջին համալսարանական հիվանդանոց: Վերջինս հայտնել էր, թե վիրավորումը ստացել է պատահական` որսի ժամանակ: Եվ ահա տեւական ժամանակ է, ինչ դատավորի նախագահությամբ քննվող գործերով դատական նիստերը չեն կայանում, ինչը քննարկումների առիթ է տվել:

Վերջինիս նախագահությամբ քննվող գործերով տուժողները եւ մեղադրյալները մտահոգված են, թե ինչքան ժամանակ դեռ Բալայանը չի կարողանա ներկայանալ աշխատանքի, եւ եթե երկար ձգվի նրա ապաքինումը, ինչ է լինելու իրենց գործերի ճակատագիրը: Ասել է, թե քաղաքացիները չեն պատրաստվում ամիսներով նստել եւ սպասել, թե երբ դատավորը կներկայանա դատարան, եւ առաջիկայում չի բացառվում, որ այդ խնդրով դիմեն ՀՀ դատական դեպարտամենտ եւ պահանջեն, որ խնդրին լուծում տրվի:




Լրահոս