«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՀՀԿ շտաբում մշակվել են մաքսիմում եւ մինիմում ծրագրեր. ըստ մաքսիմումի, իրենք պետք է «խփեն» այնքան, որ կարողանան միայնակ կառավարություն ձեւավորել. դա կազմում է մոտավորապես 60 տոկոս: Իրականության ոլորտի՞ց է սույն պլան «ա»-ն` հարցրինք ՀՀԿ «ծերակույտի» ներկայացուցչին:
«Լիովին. նախ` եթե նկատեք, թե ռեյտինգային ինչ համամասնությամբ է մասնակցում ՀՀԿ-ն մարզերում եւ Երեւանում, ի դեպ` հենց Երեւանն է մեր հիմնական ջոկերը, ապա կհասկանաք, որ ամբողջովին իրականանալի խնդիր է դրել կուսակցությունն իր առջեւ»: Իսկ սեփական թիմի միսկրծոցին, ընդոտնումներն ու փորթափոցին նո՞ւյնպես հաշվարկվել են «կուսակցության» կողմից: «Հույս չունենաք. ընտրատարածքները քարտեզագրվել են, յուրաքանչյուրն իր թաղի, փողոցի համար պատասխանատու է լինելու. ամեն բան կախված է ճիշտ վերահսկումից»: Ինչ վերաբերում է մինիմում ծրագրին, ապա ՀՀԿ-ում ասացին, որ այլ ուժերի հետ, բացի դաշնակցությունից, կոալիցիա չի կազմվելու: Դաշնակցականնե՞րն ինչքան են «խփելու»: «Ինչքան ժողովուրդը ձայն կտա»,- «արդարադատորեն» ասաց «ծերը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: