ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ-որ տեղ ՀՀԿ-ի հետ կիսում ես պատասխանատվություն, բայց մենք վախեցողներից չենք և երբեք մեր ծրագրերից չենք շեղվել․ ՀՅԴ-ական թեկնածու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցն է ՀՅԴ-ի կողմից թիվ 3 ընտրատարածքում (Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններ) վարկանիշային համակարգով առաջադրված թեկնածու Արթուր Եղիազարյանը։

– Պարո՛ն Եղիազարյան, արդեն ծանոթ լինելով մրցակիցներին, ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը և ինչպե՞ս եք տարբերվելու։

– Ես նախկին ընտրության ժամանակ՝  2012 թվականին, այդ նույն տարածքի մի մասում, եղել եմ մեծամասնական  թեկնածու և իմ քվեներով ես երկրորդ հորիզոնականն եմ զբաղեցրել։ Սա նաև վստահություն է ներշնչում, որ կա նաև իմ ընտրողը, բայց պետք է ավելի համոզիչ աշխատեմ, որ նաև քվեները շատանան։

– Բայց այս նոր ընտրակարգի պայմաններում նաև ներկուսակցական պայքար է առկա և ընտրատարածքն ավելի ընդգրկուն է։

– Կուսակցության ներսում ավելի շուտ գործընկերներ են, քան մրցակիցներ։ Մենք թիմային ենք հանդես գալիս։ Անկախ նրանից՝ ով կանցնի, մենք պետք է գնանք խորհրդարան և խնդիրները լուծենք։

– Այս ընտրակարգը, համենայնդեպս, ներկուսակցական պայքարի առիթ է դարձել իշխող կուսակցության ներսում։ Սա որքանո՞վ է Ձեզ օգնելու։

– Ես միշտ հայտարարում եմ, որ այս ռեյտինգային ընտրակարգին դեմ եմ եղել։ Կամ պետք է ընդհանրապես չլիներ ռեյտինգային, կամ ռեյտինգային թեկնածուները պետք է քվեներ կարողանային ստանալ նաև ամբողջ հանրապետության տարածքում։

– ՀՅԴ-ն քաղաքական համագործակցության մեջ  է գտնվում իշխող կուսակցության հետ։ Սյս հանգամանքը որքանո՞վ է խանգարելու կամ օգնելու ընտրությունների ժամանակ։

– Շատ հարցերում հեշտացնում է։ Դժվարացնում է այն առումով, որ երբ իշխանությունն ընկած է լինում, փորձում են նույնականացնել։ Օբյեկտիվ բան կա, քանի որ ինչ-որ տեղ դու կիսում ես այդ պատասխանատվությունը, բայց մենք այդ վախեցողներից չենք։ Կարևորը, որ արդյունքն ավելի լավը լինի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝  ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս