ArmLur.am-ի Լոռու մարզի թղթակիցը հայտնում է, որ 23/47 ընտրատեղամասում արձանագրվել են մի քանի ընտրախախտումներ: Մասնավորապես, տեսախցիկի չաշխատելու դեպքը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ընտրողներից մեկը ընտրատեղամաս է մտել անհավասարակշիռ վիճակում՝ ալկոհոլի ազդեցության տակ:
Մեկ այլ դեպք էլ արձանագրվել է, երբ աղջիկը մոր փոխարեն` որպես օգնող` առանց գրացնցվելու մասնակցել է ընտրության: Նա պատճառաբանել է, թե հայերեն չի կարողանում կարդալ: Մինչդեռ մայրն էլ հանձնաժողովի անդամներին ներկայացել է թե տեսողության հետ կապված խնդիրներ ունի:
Նշենք, որ ժամը 12:10 քվեարկողների կուտակումներ են գրանցվել տեղամասի ներսում եւ դրսում: