Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմն ունի «Օսկար»-ի բոլոր որակները. Սիլվեստր Ստալոնե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոլիվուդյան աստղերից ևս մեկը` Սիլվեստր Ստալոնեն աջակցել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը: Ավելի վաղ իրենց աջակցությունն էին հայտնել Էլթոն Ջոնն ու Բարբարա Սթրեյզանդը:

 

Ֆիլմի պաստառը Ստալոնեն հրապարակել է Instagram-ի իր էջում:

«Ապրիլի 21-ին կկայանա այդ ցնցող ֆիլմի պրեմիերան…Այդ թեման հետաքրքրում է շատ տասնամյակներ, և շատ ժամանակ է պահանջվում, որպեսզի ինչ-որ մեկը վերջապես խիզախություն ունենա նման ֆիլմ նկարահանել և մեծ էկրանին ցուցադրել: Դա իսկապես պատմական դրամա է »,-գրել է նա:

Նրա խոսքով` ֆիլմն ունի «Օսկար»-ի բոլոր որակները:

«Այդ ֆիլմն ունի ամեն ինչ, ես նախանձում եմ»,-գրել է Ստալոնեն:




Լրահոս