Բաքվում շարունակվում է Մարատ Ուելդանով-Գալուստյանի դատը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքվի դատարանում շարունակվում է ՌԴ քաղաքացի հայկական ծագում ունեցող Մարատ Ուելդանով-Գալուստյանի դատը, փոխանցում է haqqin.az-ը:

Դատավարությունն անցել է փակ ռեժիմով: Դատախազը կարդացել է մեղադրական ակտը: Դրանից հետո հանդես է եկել Մարատ Ուելդանով-Գալուստյանը, ով չի ճանաչել իր մեղքը:

Նիստի ընթացքում հարցաքննվել է 5 վկա: Ավելի վաղ հաղորդվել է, որ Մարատ Ուելդանով-Գալուստյանի գործն ուղարկվել է Բաքվի դատարան:

Հիշեցնենք, որ նա մեղադրվում է թմրանյութերի պահպանման և տարածման մեջ:




Լրահոս