2015 թվականին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից ստեղծվեց «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը:
Ստեփան Գիշյանի ծննդյան օրը, հիմնադրամն ամփոփեց իր կողմից 2017թ-ի սկզբին հայտարարած դրամաշնորհային ծրագրերի արդյունքները:
Հիմնադրամի խորհրդի որոշմամբ այս տարի աջակցություն է ցուցաբերվելու հետևյալ կազմակերպությունների կողմից ներկայացված ծրագրերին՝
- «Միասին» հիմնադրամ
- Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի համայնքային մարզադպրոց
- «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպություն
- ՀՀ ԳԱԱ Օրբելու անվան Իմունոլոգիայի և հյուսվածքային ինժեներիայի լաբորատորիա:
«Հոգաբարձուների խորհրդի և իմ անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն կազմակերպություններին և անհատներին, որոնք հիմնադրամին համագործակցության հայտ ներկայացրեցին. հույս ունեմ, որ մենք ապագայում էլ կշարունակենք համագործակցությունը: Հիմնադրամի ստեղծման գլխավոր նպատակը Ստեփանի գործը շարունակելն է, նրա մտածելակերպը, աշխարհայացքը կյանքի կոչելը սոցիալական տարբեր ծրագրերի միջոցով: Մենք համոզված ենք, որ դրված նպատակին հասնելու լավագույն ուղին առկա խնդիրներով մտահոգ կառույցների, կազմակերպությունների և անհատների ներուժը համախմբելն է, ինչին մենք հասնելու ենք հիմնադրամի միջոցով: Այս ծրագրերին աջակցելը կլինի մեր հիմնադրամի առաջին փոքր քայլը, որպեսզի մենք հպարտությամբ ասենք, որ պատվով շարունակում ենք Ստեփան Գիշյանի գործը»,-իր խոսքում նշեց հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը:
«Ես շատ հաճախ եմ հիշում Ստեփանին, մտովի խոսում նրա հետ…
Ստեփան Գիշյանը նոր մշակութ և մտածողություն է բերել Հայաստանի ֆինանսաբանկային և գյուղատնտեսության ոլորտներ, ինչը թույլ է տվել մեր հազարավոր հայրենակիցներին ամուր կանգնած մնալ հայրենի հողի վրա, ապրել և արարել հայրենիքում: Համոզված եմ, որ «Ստեփան Գիշյան» հիմնադրամի գործունեության շնորհիվ մենք ևս մեկ նոր հնարավորություն կստեղծենք առկա մտքերի և գաղափարների իրագործման համար»,-իր խոսքում նշեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը: