Նորը ո՞րն է. Ալեքսանդր Արզումանյանը` նոր ձևավորված խորհրդարանի մասին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իր լիազորություններն ավարտող ԱԺ-ի պատգամավորներից Ալեքսանդր Արզումանյանն այնքան էլ համաձայն չէ ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանը «նոր» անվանելու հետ: «Նոր ասելով ի՞նչ եք հասկանում, «Ելք»-ից մի քանի հոգո՞ւն, թե՞ այն հայտնի մարդկանց, որոնք վերջին տասը տարիներին գումարներ բաժանելով ընտրվել են: Նորը ո՞րն է»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է նա: Ինչ վերաբերում է այդ խորհրդարանի արդյունավետությանը, Արզումանյանի կարծիքով՝ այն գնահատելը դեռ շուտ է:

Ալեքսանդր Արզումանյանը, որ 90-ականներին զբաղեցրել է ԱԳ նախարարի պաշտոնը, խոսել է նաեւ ԼՂ խնդրում ստեղծված իրավիճակի մասին՝ ասելով, թե ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում կլինի նախադրյալների առկայության դեպքում: «Եթե կլինեն նախադրյալներ, եթե պարզ կլինի, որ ադրբեջանական կողմը պատրաստ է ավելի կոնստրուկտիվ դիրքորոշում ցուցաբերել, վստահ եմ, որ կլինի հանդիպումը, իսկ զուտ պրոտոկոլի համար հանդիպում, չեմ կարծում՝ կլինի, կարծում եմ՝ դրան էր միտված նաեւ նախարարների հանդիպումը»,- ասել է նա»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս