ԱԺ ՆՈՐԸՆՏԻՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՑԱՆԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

6-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովի կազմն արդեն հայտնի է: Ստորեւ ներկայացնում ենք խորհրդարան անցած 4 քաղաքական ուժերի պատգամավորների ցանկը, որոնք մանդատներ կստանան:
Ցանկը, ըստ ամենայնի, էական փոփոխություններ չի կրի առաջիկայում:

ԱԺ ՀՅԴ խմբակցություն
Արմեն Ռուստամյան
Աղվան Վարդանյան
Արմենուհի Կյուրեղյան
Արմեն Բաբայան
Վարկանիշային համակարգով`
թիվ 6 ընտրատարածքից ընտրված Անդրանիկ Կարապետյան
թիվ 13 ընտրատարածք՝ Սուրեն Մանուկյան
թիվ 11 ընտրատարածք` Ռոմիկ Մանուկյան

«ԵԼՔ» դաշինք
Էդմոն Մարուքյան
Արամ Սարգսյան
Սասուն Միքայելյան
Արտակ Զեյնալյան
Լենա Նազարյան
Վարկանիշային ցուցակ`
Մանե Թանդիլյան
Գեւորգ Գորգիսյան
Արարատ Միրզոյան
Նիկոլ Փաշինյան

«Ծառուկյան» դաշինք
Գագիկ Ծառուկյան
Իշխան Զաքարյան
Նաիրա Զոհրաբյան
Վարդան Բոստանջյան
Միքայել Մելքումյան
Տիգրան Ուրիխանյան
Իվետա Տոնոյան
Լուիզա Սարգսյան
Կարինե Պողոսյան
Մարինա Մարգարյան
Շաքե Իսայան
Այծեմնիկ Օհանյան
Աննա Մարգարյան
Արծվիկ Նիկողոսյան
Լարիսա Մադոյան
Վարկանիշային կարգով պատգամավորական մանդատը կստանան հետեւյալ անձինք.
թիվ 1` Գեւորգ Պետրոսյան (նրան նախորդող Արթուր Մամոյանը, Արտյոմ Ծառուկյանը, Ալիկ Եղիկյանը, Կեսոյան Արայիկը եւ Արման Սբովյանը ինքնաբացարկ են ներկայացրել)
թիվ 2` Մելիք Սաֆարյան (ինքնաբացարկ է հայտնել Վահան Կարապետյանը)
թիվ 3` Հակոբ Նազարյան (ինքնաբացարկ են հայտնել Հարություն Ղարագյոզյանն ու Կարեն Առաքելյանը)
թիվ 4` Վահե Էնֆիաջյան
թիվ 5` Արգամ Աբրահամյան, Տիգրան Ստեփանյան
թիվ 6` Արայիկ Աղաբաբյան
թիվ 7` Նորա Առուստամյան (ինքնաբացարկ են հայտնել Խաչիկ Մանուկյանն ու Լյովա Խաչատրյանը)
թիվ 8` Հրանտ Մադաթյան
թիվ 9` Վանիկ Ասատրյան
թիվ 10` Դավիթ Մանուկյան, Մելիք Մանուկյան
թիվ 11` Վարդեւան Գրիգորյան, Վարդան Ղուկասյան
թիվ 12՝ Մերուժան Սիմոնյան (ԱԺ պատգամավոր), «Ծառուկյան» դաշինքի կողմից մանդատ կստանա ազգային փոքրամասնության ներկայացուցիչ Տատյանա Միքայելյանը (ռուս)։

Հայաստանի Հանրապետական
կուսակցություն
Հովհաննիսյան Արփինե Աշոտի
Բաբլոյան Արա Սաենի
Աշոտյան Արմեն Գեւորգի
Շարմազանով էդուարդ Հովսեփի
Եսայան Մարգարիտ Հենրիկի
Ֆարմանյան Սամվել Ժորայի
Ավագյան Կարեն Կառլենի
Սահակյան Գալուստ Գրիգորի
Նաղդալյան Հերմինե Միքայելի
Մինասյան Գագիկ Ենգիբարի
Նիկոյան Սամվել Պարգեւի
Թովմասյան Հրայր Վարդանի
Պետրոսյան Շուշան Սամվելի
Գրիգորյան Մանվել Սեկտորի
Գեղամյան Արտաշես Մամիկոնի
Հարությունյան Խոսրով Մելիքի
Սարդարյան Շուշան Ալբերտի
Բաբուխանյան Հայկ Բորիսի
Հարությունյան Վահան Միխայիլի
Բաղդասարյան Ջեմմա Սամվելի
Կոստանյան Գեւորգ Սուրիկի
Հակոբյան Միհրան Տարոնի
Սաղաթելյան Արման Արմենի
Մուրադյան Ռուզաննա Կարապետի
Մելիքյան Գագիկ Վաղինակի
Բեքարյան Կարեն Մանուկի
Թորոսյան Շիրակ Արտեմի
Աճեմյան Կարինե Խաչիկի
Վարկանիշային ցանկն էլ այսպիսին է.
թիվ 1՝ Ռոբերտ Սարգսյան, Միհրան Պողոսյան
թիվ 2՝ Արթուր Գեւորգյան, Արտակ Սարգսյան
թիվ 3՝ Սամվել Ալեքսանյան, Արայիկ Հովհաննիսյան, Կորյուն Նահապետյան
թիվ 4՝ Հակոբ Բեգլարյան, Հարություն Կարապողոսյան
թիվ 5՝ Արայիկ Գրիգորյան, Մուրադ Մուրադյան ու Ալիկ Սարգսյան
թիվ 6՝ Սեդրակ Սարոյան, Նահապետ Գեւորգյան
թիվ 7՝ Նաիրի Սահակյան
թիվ 8՝ Ռաֆիկ Գրիգորյան ու Հակոբ Հակոբյան
թիվ 9՝ Կարեն Կարապետյան, Վահրամ Բաղդասարյան, Արկադի Համբարձումյան
թիվ 10՝ Արամ Հարությունյան, Անդրանիկ Հարությունյան
թիվ 11 ընտրատարածքից՝ Արման Սահակյան ու Ֆելիքս Ցոլակյան
թիվ 12՝ Աշոտ Արսենյանը, Ավետ Սարգսյան
թիվ 13՝ Գրիգորի Ավալյան
Իսկ ՀՀԿ-ի կողմից մանդատ կստանան ազգային փոքրամասնությունների հետեւյալ ներկայացուցիչները.
Ռուստամ Մախմուդյան (եզդի)
Կնյազ Հասանով (քուրդ)
Արսեն Միխայլով (ասորի)

 

 

 
ՊԵԿ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ` ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Երեկ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն մաքսանենգ ճանապարհով ՀՀ մուտք գործած ադրբեջանական ծագում ունեցող խնձորների մասով հայտարարություն է տարածել:

Ըստ այդմ, պարզվել է, որ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվող անձինք, ովքեր առեւտուր իրականացնելու նպատակով պարբերաբար հատել են սահմանը, մաքսային ձեւակերպումներից խուսափելու նպատակով Բագրատաշենի մաքսակետում ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության որոշ աշխատակիցների կաշառք տալու միջոցով ակնհայտ առեւտրային քանակ հանդիսացող գյուղմթերքը ներկրել են հանրապետություն: Այսպես՝ ՊԵԿ աշխատակիցների կողմից թույլ տրված չարաշահումների փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի կաշառք ստանալու հատկանիշներով: Բացի այս՝ ՊԵԿ-ը նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք է բերել տվյալներ նաեւ մի շարք քաղաքացիների կողմից ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու փաստերի վերաբերյալ, որոնց հիման վրա քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածով եւս հարուցվել է քրեական գործ: Նշենք, որ քրեական գործն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն` քննչական ենթակայության հարցը լուծելու համար: ՊԵԿ նախագահի հանձնարարականով սահմանային բոլոր անցակետերում խիստ հսկողություն է իրականացվում նմանատիպ երեւույթները բացառելու նպատակով: Այստեղ տեղին է հիշեցնել, որ երբ ադրբեջանական ծագում ունեցող եւ մաքսանենգ ճանապարհով ՀՀ մուտք գործած խնձորները «հայտնաբերվում էին» սպառողների կողմից, նույն ՊԵԿ-ը կատարվածում իր մեղքի բաժինը չէր տեսնում: Եւ ըստ էության երկու շաբաթ անց իրավիճակ է փոխվում, եւ ՊԵԿ աշխատակիցները հայտնվում են իրավապահների ուշադրության կենտրոնում: Հուսանք, որ իրավապահ մարմինների կողմից կատարվող քննությունը օբյեկտիվ կիրականացվի, եւ քաղաքական հրահանգի արդյունքում պաշտոնատար անձինք պատասխանատվությունից չեն խուսափի:
Հ.Գ. «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից տեղեկացավ, որ փորձաքննության արդյունքներն ամբողջությամբ դեռ չեն ամփոփվել, սակայն նախնական տվյալներով՝ անվտանգության հիմնական ցուցանիշների փորձաքննությամբ շեղումներ չեն հայտնաբերվել: Արդյունքներն ամփոփելուց հետո ՍԱՊԾ-ն դրանք կհրապարակի:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԸ ՎԱՌԵԼԻՔ ԵՆ ԳՈՂԱՑԵԼ
Վարդան Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված սահմանապահ զորամասի ժամկետային զինծառայող, 2014 թվականի հուլիսի 11-ից մինչեւ 2016թ. հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված գումարտակի հրամանատարական դիտակետի անձնակազմին հատկացված դիզելային վառելիքի մետաղյա տարայից ռետինե խողովակի միջոցով քաշելու եւ 20 լիտր տարողությամբ 2 հատ պլաստմասե տարաների մեջ լցնելու եղանակով պարբերաբար գողացել է դիզելային վառելիք:
Նույն զորամասի ժամկետային զինծառայող Գեւորգ Արշակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. փետրվար ամսին՝ քննությամբ չպարզված օրը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ զորամասի հաշվեկշռում գտնվող «ԶԻԼ 131» մակնիշի ավտոմեքենայի վառելիքի աջ բաքից ռետինե խողովակի միջոցով քաշելու եղանակով գողացել է 20 լիտր բենզին, վաճառելու համար տվել է պայմանագրային զինծառայող Մհեր Շահնազարյանին եւ մի քանի օր հետո դրա դիմաց նրանից ստացել է 6 հազար դրամ: Մ. Շահնազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված, զորամասի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայի բաքից Գ. Արշակյանի կողմից հափշտակված բենզինը իր կողմից շահագործվող ավտոմեքենայով տեղափոխել է Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղ, որտեղ այն իրացրել է: Վ. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով՝ 2 դրվագով, 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ 9 դրվագով, 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով՝ 2 դրվագով: Գ. Արշակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով՝ 2 դրվագով, 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ 9 դրվագով եւ 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով՝ 2 դրվագով: Մ. Շահնազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 216 հոդվածի 1-ին մասով: 3 ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նշված քրեական գործով մեղադրանքը պաշտպանում է Լոռու կայազորի զինվորական դատախազությունը: Այդ գործով դատավարությունը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում նշանակված է վաղը՝ մայիսի 4-ին: Ուշագրավ է, որ սահմանագծում մարտական հերթապահություն իրականացնող զորամասի հրամանատարական դիտակետից, զորամասի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայից վառելիքի գողություններ են կատարվել, սակայն հրամանատարները դա չեն նկատել: Մեղադրյալի աթոռին շարքային զինծառայողներ են, իսկ նրանց հրամանատարները կատարվածում մեղավո՞ր չեն:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս