ԱԺ կապի և հասարակայնության հետ բաժնից 11 հոգի կկրճատվի. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արա Սաղաթելյանն օրեր առաջ հայտնաբերել էր, որ տարիներ ի վեր ԱԺ նախագահները կուտակել են շուրջ 30 օգնական ու խորհրդական, և ամեն հաջորդ խոսնակը չի ուզել վատամարդ լինի և պետության հաշվին ԱԺ նախագահի պորտաբույծ տասնյակ օգնականներ, ռեֆերենտներ և խորհրդականներ աշխատավարձ են ստացել պետությունից։ Նախօրեին ԱԺ նորընտիր նախագահ Արա Բաբլոյանը աշխատանքից ազատել է ԱԺ նախագահի օգնականի և խորհրդականի շուրջ 30 աշխատակցի ու ռեֆերենտների: Մեզ հասած տեղեկություններով՝ կրճատումներ է սպասվում նաև ԱԺ կապի և հասարակայնության հետ բաժնում, որտեղից նախատեսվում է կրճատել 11 հոգու, այդ թվում՝ խորհրդատուին և երկու գլխավոր մասնագետի»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս