Հարց քաղաքացիներից` ինչո՞ւ է 7 համարի երթուղին սպասարկող գիծը աշխատում այդքան վատ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես գրեթե ամեն օր բախվում եմ 7 համարի ավտոբուսի ուշացման խնդրին: Ուզում եմ կոնկրետ իմանալ 7 համարի երթուղու ժամացուցակը: Խնդրում եմ այն ներկայացնել:

Արեւիկ Գեւորգյան (29 տարեկան, օպերատոր)

Ներքաղաքային ավտոբուսային հ.7 երթուղու սահմանված չվացուցակի համաձայն՝ շարժման միջակայքերը կազմում են միջինը 12-15 րոպե:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թեեւ Երեւանի քաղաքապետարանն իր աշխատելաոճի համաձայն՝ հերթական անգամ պնդում է, թե հ. 7 երթուղին շարժվում է 12-15 րոպե միջակայքով, բայց նշված երթուղուց օգտվող քաղաքացիների դժգոհություններն այդպես էլ չեն դադարում: Խմբագրություն դիմած քաղաքացիների պնդմամբ՝ նրանք արդեն անվստահությամբ են վերաբերում այս երթուղուն: Այս ամենից ելնելով՝ կա՛մ պետք է հստակ վերանայել երթուղու սպասարկման որակը, կա՛մ էլ երթուղուց օգտվողները պետք է այլ տարբերակ մտածեն:




Լրահոս