ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկվա մեր համարում տպագրված հոդվածն այն մասին, թե ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից 2 տարվա ընթացքում միայն խորհրդատվության վրա շուրջ 480 մլն դրամ է  ծախսվել, բարկացրել էր հատկապես նախկին նախարար Արամայիս Գրիգորյանին: Նա զանգահարել էր մեր թղթակցին եւ տղամարդուն ոչ հարիր բառապաշարով «հաթաթա» տվել: Մենք, իհարկե, պատրաստ ենք դատարանում պաշտպանել ինչպես մեր իրավունքները, այնպես էլ խայտառակ փաստերով մերկացնել գյուղնախարարության ղեկավարներին` իրենց իսկ փոխանցած պաշտոնական տվյալներով: Բայց լավ կլիներ, որ Գրիգորյանը հիշեր` իսկական տղամարդիկ փողոցում պայքարում են ռեժիմի դեմ, ոչ թե երիտասարդ լրագրողների հաշվին ինքնահաստատվում: Բան ունեիք ասելու, ասեիք: Մեզ զանգահարեց նաեւ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանը ու փորձում էր ինչ-որ բաներ ասել ծախսված հարյուրավոր միլիոնների վերաբերյալ: Բայց շատ չանցած սպառնաց, թե «Ես Արամայիս Գրիգորյանին կասեմ, որ «դատի տա» ձեզ»: Սպասում ենք:   




Լրահոս