Հարավային Փասադենայի բնակիչ 35-ամյա Արամազդ Անդրեասայնն իրեն մեղավոր չի ճանաչում 5-ամյա որդու սպանության մեջ: Հիշեցնենք, որ վերջինիս դին հայտնաբերել են հունիսի 30-ին:
Daily News-ը հայտնում է, որ գործով հաջորդ լսումները տեղի կունենան օգոստոսի 16-ին։ Եթե մեղադրանքները հաստատվեն, ապա Անդրեասյանին 25 տարվա ազատարկում է սպառնում։ Մեղադրող կողմի խոսքով, Անդրեասյանը որդուն սպանել է՝ կնոջը վերադարձնելու նպատակով։
Հիշեցնենք, որ երեխայի մայրը որդու անհետացման մասին բարձրաձայնել էր ապրիլի 22-ին, երբ երեխայի հայրը չէր ներկայացել Սան Մարինոյում նշանակված հանդիպման վայր՝ երեխային իրեն փոխանցելու համար։ Օրեր անց հայտնաբերել էին երեխայի դին: