Մենք ենք ու Չինաստանը. աճի տեմպերով Հայաստանը լուրջ մարտահրավեր է նետել ամբողջ աշխարհին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարությունը երեկվա նիստում հաստատեց 2018-2020թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Ըստ այդ փաստաթղթի՝ նախորդ տարվա 0.2 տոկոս աճից հետո այս տարվա համար, օրինակ, կառավարությունը նախատեսում է տնտեսական աճը հասցնել 3.3 տոկոսի, 2018-ին՝ 4.7 տոկոսի, 2019-ին՝ 5.4 տոկոսի, 2020-ին՝ 5.7 տոկոսի:

Նկատենք, որ աճի նման տեմպերով Հայաստանը լուրջ մարտահրավեր է նետել ամբողջ աշխարհին, քանի որ զարգացած ու զարգացող երկրներից միայն Չինաստանն է, որ վերջին տարիներին ամենամյա 6.5 տոկոս աճ է գրանցել ու առաջիկայում եւս պահպանելու է նույն տեմպերը: Իսկ ահա ԵՄ երկրներում աճը հազիվ 1.8 տոկոս կարող է լինել, ԱՄՆ-ում՝ 1.5-ից ոչ ավելի, իսկ ՌԴ-ում՝ հազիվ 1.4 տոկոս: Կարճ ասած, մենք ենք ու Չինաստանը, եւ այսպես շարունակվելու դեպքում իրոք կարող ենք ցնցել աշխարհը: Ափսոս միայն, որ բացարձակ թվային արտահայտությամբ՝ Հայաստանում կանխատեսվող աճը այնքան էլ մեծ չէ, եւ իրականում այդ աճը դեռ չի ապահովում լուրջ զարգացում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս