ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Նոր զարգացումներ. «Սասնա ծռերի» նիստին ներկա քաղաքացիները ոստիկանության բաժին են տարվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է «Սասնա ծռերի» գործով արտագնա դատական նիստը, դատավոր Արտյուշ Գաբրիելյանի նախագահությամբ:

Ինչպես տեղեկացրել ենք, դատական կարգադրիչները ներկաներից մի քանի հոգու մոտ երկար սայրերով ասեղներ են հայտնաբերել, որոնց ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ ոստիկանության Նոր Նորքի բաժնում ուսումնասիրություններ են կատարվում:

Քիչ առաջ ArmLur.am-ի թղթակիցը հայտնեց, որ քաղաքացիները տարվում են ոստիկանության նույն բաժին` պարզաբանումներ տալու:

Մեր թղթակցի փոխանցմամբ` նրանք հիմնականում կանայք են, որոնց թվում է Անահիտ Մուրադյանը:




Լրահոս