Այսօր ամերիկացի գրող Էռնեստ Հեմինգուեյի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ամերիկացի գրող Էռնեսը Հեմինգուեյի ծննդյան օրն է: Նրա զուսպ և թերագնահատված գրական ոճը մեծ ազդեցություն է ունեցել 20–րդ դարի արձակի վրա, իսկ արկածներով լի անձնական կյանքը և հասարակական կերպարն ազդել է եկող սերունդների վրա։ Հեմինգուեյն իր աշխատանքների մեծ մասը գրել է 1920-1950 թվականների ընթացքում. 1954 թվականին ստացել է Նոբելյան մրցանակ գրականության ասպարեզում։ Հրատարակել է յոթ նովել, վեց կարճ պատմվածքների ժողովածու և երկու ոչ գեղարվեստական աշխատություն։ Նրա երեք նովելները, կարճ պատմվածքների չորս ժողովածուները և երեք ոչ արկածային աշխատությունները հրատարակվել են հետմահու։ Հեմինգուեյի աշխատությունների մեծ մասը համարվում են ամերիկյան դասական գրականության նմուշներ։

Հեմինգուեյը ծնվել է Իլինոյս նահանգում՝ Օաք Պարկում։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո աշխատել է «The Kansas City Star»-ի համար, այնուհետև Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ կամավոր գրանցվել է մեկնելու իտալական ճակատ։ 1918 թվականին ծանր վիրավորվում է և վերադառնում տուն։ Հեմինգուեյի պատերազմական տարիների փորձը հիմք հանդիսացան «A Farewell to Arms» նովելի ստեղծման համար։ 1921 թվականին Հեմինգուեյն ամուսնանում է Հադլի Ռիչարդսոնի հետ, ով իր չորս կանանցից առաջինն էր։ Զույգը տեղափոխվում է Փարիզ, որտեղ Հեմինգուեյն աշխատում է որպես թղթակից և ընկնում է 1920–ականների «Կորուսյալ սերնդի» (“Lost Generation”) ներգաղթյալ հասարակության մոդեռնիստ գրողների և արվեստագետների ազդեցության տակ։ Նրա՝ “Երբ ծագում է արևը” (“The Sun Also Rises”) ստեղծագործությունն իր առաջին նովելն էր. Այն տպագրվում է 1926 թվականին։

1927 թվականին բաժանվում է Հադլի Ռիչարդսոնից և ամուսնանում Պաուլինա Պֆեիֆերի հետ. նրանք բաժանվում են, երբ Հեմինգուեյը վերադառնում է Իսպանիայի Քաղաքացիական պատերազմից, որտեղ աշխատում էր որպես լրագրող. դրանից հետո է, որ նա գրում է «Ում մահն է գուժում զանգը» (“For Whom the Bell Tolls”) պատմվածքը։ Մարթա Գելհորնը նրա երրորդ կինն էր (1940 թվական). նրանք բաժանվում են, երբ Հեմինգուեյը Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ հանդիպում է Մերի Ուելշի հետ։ Հեմինգույին սպասում էին Նորմանդիայի հողերում և Փարիզում։

1952 թվականին տպագրվում է «Ծերունին և ծովը» պատմվածքը, որից կարճ ժամանակ անց Հեմինգուեյը գնում է Աֆրիկա՝ Սահարա, որտեղ նա երկու անգամ մահվան եզրին է հայտնվում օդային աղետի պատճառով, որից հետո նա հաշմանդամ է մնում իր կյանքի մեծ մասի ընթացքում։ Նա հաճախ այցելում էր իր՝ Ֆլորիդայի Քեյ Ուեսթում (1930-ականներ) և Կուբայում (1940, 1950, 1959 թվականներ) գտնվող տները. դրանցից բացի, Հեմինգուեյը նաև տուն է գնում Իդահոյում, Քեթչում, որտեղ ինքնասպանություն է գործում 1961 թվականին։




Լրահոս